Լրահոս

07.02.2012 14:12


Մարգար Օհանյանի գործով վկա. «Ասել ա՝ գրե՛ք, ես էլ գրել եմ»

Մարգար Օհանյանի գործով վկա. «Ասել ա՝ գրե՛ք, ես էլ գրել եմ»

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մեկնարկել է Մարգար Օհանյանի գործով հերթական դատական նիստը:

Դատարանում ամբաստանյալներից ներկա են եղել ՀՀ Ճանապարհային ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը, ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, ՃՈ տնտեսկան բաժնի աշխատակիցներ Սամվել Մախմուրյանը, Արա Լևոնյանը։

Որպես վկա հանդես է եկել ՃՈ աշխատակից Նիկողայոս Եղիազարյանը, ով նշել է, թե ցանկանում է, որպեսզի դատարանը հիմք վերցնի իր` նախաքննության ժամանակ տված ցուցմունքը: Եղիազարյանն ասել է, թե իրեն սահմանված չափաբաժնից ավելի շատ բենզին ստանալու մասին հաշվետվություն գրելու ցուցում է տվել Ստեփան Կարախանյանը. «Ասել ա, գրե՛ք, ավել անվադող կստանաք, լավ կլինի՝ ես էլ գրել եմ»,-նշել է վկան։

Նիստը դեռ շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը